IT Logic ընկերությունը հիմնադրվել է 2009 թ.-ին և հաջողությամբ գործում է Հայաստանի Հանրապետության բիզնեսի ավտոմատացման շուկայում, մանրածախ և մեծածախ առևտրում: Ընկերությունը մատակարարում, տեղադրում և սպասարկում է սառնարանային սարքավորումներ, առևտրային և պահեստային դարակաշարեր, դրամարկղային սեղաններ, առևտրային սարքավորումներ, ինչպես նաև ընտրում է արդյունավետ լուծումներ և ծրագրակազմ, մշակում է բիզնես գործընթացներ հաճախորդների բիզնեսի առավել արդյունավետ աշխատանքի համար:
IT Logic ընկերության տեսականին ներառում է առևտրային սարքավորումների արտադրանք աշխարհահռչակ արտադրողներից, ինչպիսիք են Honeywell, Metrologic, Datamax, CAS, TSC, Posiflex, Birch, Motorola, Sirman, Beckers, Modern Expo, Aisberg: Մեր հաճախորդները օգտագործում են լրացուցիչ ծառայությունների լայն տեսականի, որոնք երաշխավորում են մատակարարված սարքավորումների բարձր որակը և առավել արդյունավետ աշխատանքը: Ընկերության հաճախորդներին նախ և առաջ տրամադրվում են որակյալ սարքավորումներ, մասնագիտացված տեխնիկական աջակցություն և երկարաժամկետ որակավորված երաշխիքային ծառայություններ:
Մեր հաճախորդների գոհունակությունը մեր ընկերության գլխավոր նպատակն է: